Զելենսկին կրկին Պուտինին հրավիրել է բանակցությունների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարելու։
«Դիվանագիտությունը կսկսվի այն ժամանակ, երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- հաղորդել է ՌԲԿ-Ուկրաինան։ Զելենսկին ընդգծել է բանակցությունների «ցանկացած ձևաչափի» պատրաստակամությունը։
Իր հերթին, Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը ասել է, որ Կիևը բազմիցս առաջարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը, բայց երբեք չի ասել, թե ինչու։