Սահմանները բացելուց հետո Հայաստանի տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ես երբեք դեմ չեմ եղել, բայց այդ հարաբերությունների հաստատումն ունի ընթացակարգ, իսկ այն, ինչ հիմա կատարվում է՝ ինձ համար անհասկանալի է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նկատեց, որ սահմանները բացելուց հետո վտանգը մեծ է։
«Տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու, լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու։ Ես չեմ լսել իշխանությունից որևէ հաշվարկ, որով բացատրեին, թե ինչ են անելու սահմանները բացելուց հետո։ Այն նախարարությունը, որը պետք է այդ հաշվարկն աներ՝ անվանել են հույսի նախարարություն ու հումորային ընկալումներ ունի, բայց փաստը նա է, որ լրջագույն խնդրի առաջ ենք կանգնած»,- ասաց Քոչարյանը։