Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)
Հասարակություն

Դատական գործեր, պարտքեր, մարդկանց «քցելու» դեպքեր. Ինչո՞վ է հայտնի Սիլվա Համբարձումյանը․ Yerevan.today

Yerevan today-ը գրում է․ «Երեկ տեղի ունեցավ «Սիլվայի» գործով հերթական դատական նիստը: Ընթերցվեց մեղադրական եզրակացությունը: Պարզվեց, որ կարելի է մեղադրանք առաջադրել, դատական նիստեր նշանակել առանց փաստերի, միայն մեկ մարդու ցուցմունքի հիման վրա: Մի կողմ թողնենք գործի մանրամասներն ու մեղադրանքի էությունը: Փորձենք պարզել, թե իրականում ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, որը պատրաստ է եղել միայն 3 միլիոն դոլար կաշառք տալ բիզնես անելու համար:

Ըստ տեղեկությունների Համբարձումյանը գործունեությունը ծավալել է հանքերի, շաքարավազի ներկրման, արերկրում հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Հետաքրքրվեցինք մասնավորապես այդ ոլորտներից ծանոթ շրջանակներից՝ պարզելու Սիլվա Համբարձումյանի փորձն ու բիզնեսները: Մեր պրպտումները հիմնականում ձախողման հանգեցին։ Պարզվեց, որ նրան քչերն են ճանաչում, այն էլ՝ ոչ բարվոք տեսանկյունից՝ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` պարտքեր է վերցրել-չի վերադարձրել, «քցել է», հիմնականում տարատեսակ խարդախ և սկանդալային պատմությունների մեջ է եղել, և ոչ ոք չկարողացավ մտաբերել որևէ նորմալ բիզնես կամ նախագիծ որը հաջողել կամ բնականոն աշխատել է սույն տիկնոջ ղեկավարմամբ։ Փորձեցինք խոշոր գործարարի վճարած խոշոր հարկերի մասին տվյալներ ձեռք բերել: Ապարդյուն․ այդ առումով նույնպես որևէ տեղեկություն հայթհայթել չստացվեց։

Մամուլում հրապարակված մի հոդված էլ եկավ լրացնելու մեր իմացած ինֆորմացիային․ Խոսքը Սիլվա Համբարձումյանից տուժած Արաքս Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հոդվածն է, որից մի քանի կետ կարելի է առանձնացնել․

Սիլվա Համբարձումյանն արաբ գործարարից 40 մլն է վերցրել Հայաստանում հանք ձեռք բերելու համար․ գումարը չկա, և որպես հիմնավորում՝ այն է, որ այդ գումարով նա Հայաստանի բոլոր ղեկավարներին «առել է»։

Սիլվա Համբարձումյանը բազմիցս է հայտնվել դատական քաշքշուկների մեջ՝ աշխատավարձի չվճարման, կոմունալի և այլ վարձավճարների չվճարման և այլ առիթներով։

Սիլվա Համբարձումյանը, հակառակ իր պնդումների, ԱՄԷ-ում որևէ բիզնես չունի։

Սիլվա Համբարձումյանը որևէ բիզնես չի ստեղծել, կասկածելի հանգամանքներում նրան անցած բիզնեսներն իրենց «մահկանացուն են կնքել»:

Սիլվա Համբարձումյանը 1990-ական թվականներից առ այսօր գեթ մեկ դրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, կամ գոնե այդ մասին հայտնի չէ, սակայն մշտապես հայտնվում է այլ անձանց ունեզրկման, սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:

Վստահ կարելի է արձանագրել, որ նմանատիպ պատմություններով հայտնի անձանց արած հայտարարությունները գոնե իրավական հարթությունում պետք է մեծ կասկածի առիթ տան: Բայց ամենապարադոքսալն այս պատմության մեջ այն է, թե եթե իրեն մշտապես նեղել են, ինչպե՞ս է միլիոններ կուտակել։ Եվ երկրորդը․ եթե նա միլիոնավոր կարողություն ունի, որն անխնա որպես կաշառք բաժանում է հավաքարարից մինչև նախագահ, ապա այդ ինչպե՞ս է, որ անգամ 10 հազար դրամ պարտքը չի վճարում։

Datalex.am-ում Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունը գրելով՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Ըստ դատարանի՝ 2009 թվականի կայացրած որոշման՝ հօգուտ ՀՀ Ծաղկաձորի քաղաքային համայնքի Սիլվա Համբարձումյանից բռնագանձվել է 383.233 դրամ գումար, որը ներառում է 1998 թվականից հաջորդող մի քանի տարիների համար չկատարած պարտավորություններ, օրինակ՝ գույքահարկի: Այսպես, օրինակ 1998-ին նա չի վճարել 13.725 դրամ, 2004-ին՝ 10 հազար դրամ, 2008-ին՝ 42. 659 դրամ:

Ստացվում է՝ միլիոնատեր տիկինը այն ժամանակ, երբ, իր խոսքերով, նախագահին որպես լավություն միլիոնավոր դոլարներ էր տալիս, 42 հազար դրամ չուներ գույքահարկը վճարելու համար։ Ընդ որում այնքան չի վճարել որ հարցը հասել է դատական ատյաններ։

Նույն տեղեկատվական համակարգում երևում է նաև, թե ինչպես մի դեպքում մի քանի միլիոն դրամի վարձավճար չի վճարել, մեկ այլ դեպքում՝ ոստիկանական պահպանության համար 300 հազար դրամ գումար կամ 660 հազար դրամ գազի պարտք, որը 2017 թվականի դատական վճռով ստիպված էր վճարել։

Ընդունենք, որ ստացվում է ուշագրավ, բայց տարօրինակ պատկեր՝ «գազի» փող չի ունեցել, բայց խոշոր գործարար է եղել ու կաշաքներ տվել միլիոնավոր դոլարների՞»։