Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա

Ընթացիկ քաղաքական գործընթացների դիտարկումն ու վերլուծությունը թույլ են տալիս հաստատելու, որ այսօր առավել, քան երբևէ խախտված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ պետական իշխանության թևերի միջև գոյություն չունեն փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ, իսկ քաղաքական իշխանության գործունեությունը չի ենթարկվում ինստիտուցիոնալ այլ սահմանափակումների։ Նշված գնահատականի հիմքում հետևյալ նկատառումներն են։

Առաջին՝ իշխանության ձևավորման առաջնային մարմնի՝ Ազգային Ժողովի որոշումները կանխորոշված են ի սկզբանե, քանի որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբողջապես վերահսկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Երկրորդ՝ ուժային կառույցները գտնվում են ոչ թե կառավարության, այլ անձամբ վարչապետի հրամանատարության ներքո, ինչը հաճախ գործածվում է որպես հարկադրանքի լծակ ինչպես քաղաքական մրցակից ուժերի ու անհատների հանդեպ, այլև իշխող քաղաքական ուժի ներսում այլախոհության հնարավոր դրսևորումները ճնշելու համար։

Երրորդ՝ առանց այն էլ սահմանադրաիրավական չնչին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունն առաջադրել է մարդու, ով կառավարության անդամ էր, ամբողջությամբ կիսում է իշխող թիմի քաղաքական նպատակներն ու պատասխանատվությունը։

Չորրորդ՝ քաղաքական իշխանությունը մեծ թափով ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելու գործին, ինչի վկայություններից են ՀՀ սահմանադրական դատարանի կազմում քաղաքական նկատառումներից բխող փոփոխությունները, վարչապետի կոչով դատարանների շրջափակումները, վարչապետի ու նրա մերձավորների կողմից դատավորների հասցեին հնչեցրած վիրավորական ու սպառնալից արտահայտությունները, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարումը քաղաքականապես ոչ չեզոք անձի վերապահելը, Բարձրագույն դատական խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մեծացումը և վերջապես առանձին դատավորների հանդեպ սկսված քաղաքական հետապնդումները, որոնցից ամենացայտունը դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու դեպքն էր։

Գործող իշխանությունների կողմից տևական ժամանակ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի դատական համակարգում կա կոռուպցիա, որը պետք է վերացնել դատաիրավական բարեփոխումների և վեթինգի միջոցով։ Հատկանշական է, որ վեթինգն իրականացվում է ոչ թե համակարգային բարեփոխումների միջոցով, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին ու տեղային լուծումներով, ինչը հակասում է վեթինգի պոզիտիվ բովանդակությանը և ունի հստակ հակաժողովրդավարական դրսևորում։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ իշխանությունների գործողություններն այս ուղղությամբ ցույց են տալիս, որ նրանց նպատակը ոչ թե դատական համակարգը կոռուպցիայից մաքրելն ու համակարգի ինքնուրույնությունը բարձրացնելն է, այլ, ճիշտ հակառակը, դատական համակարգն իրենց կցորդը դարձնելը, ինչը երկիրը դիկտատուրայի վերածելու անհերքելի նշան է։

Իր անկախությունն իսպառ կորցնելու վտանգի առաջ կանգնած ՀՀ դատական համակարգը, սակայն, այս վտանգավոր միտումներին արձագանքում է ոչ ադեկվատ, սահմանափակվում է հայտարարություններով և չի ապավինում ինստիտուցիոնալ գործիքակազմին։ Դատական համակարգի անկախությունն ապահովելու, հետևապես և փոխզսպումների ու հակակշիռների համակարգը պահպանելու համար դատական համակարգն ինքը պետք է վեթինգ իրականացնի գործադիրի նկատմամբ։ ՀՀ օրենսդրությունը մասամբ ընձեռում է դրա հնարավորությունը, ինչից, սակայն, անհասկանալի պատճառներով, դատական համակարգի անկախության հարցում շահագրգիռ դատավորները չեն օգտվում։ Օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը կարող է քաղաքացու, տնտեսվարողի նկատմամբ ակնհայտ անօրինական վարչական ակտը ոչ միայն չեղարկել, այլև կայացնել լրացուցիչ որոշում, որով կբարձրացվի ակնհայտ անօրինական ակտ կայացրած պետական մարմնի պաշտոնատար անձի պատասխանատվության հարցը։