Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ. ՔՊ-ական պատգամավոր․ parliamentmonitoring.am

Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Այս մասին parliamentmonitoring.am-ի հետ հարցազրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։

Տիկի՛ն Հունանյան, Դուք այս խորհրդարանում նոր դեմք եք և խորհրդարան եք եկել առողջապահության ոլորտից, բուժքույր եք եղել: Ինչպե՞ս եղավ անցումը քաղաքականություն:

2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ:

Մշտապես լինելով քաղաքականության մեջ՝ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում, հետո՝ խորհրդարանական ցուցակում:

Ինչո՞ւ հենց ՔՊ–ին ընտրեցիք։

Ընտրել եմ նրանց, քանի որ այն ժամանակ իրենց գաղափարները ինձ հոգեհարազատ էին:

Հիմա հոգեհարազատ չե՞ն:

Իհարկե, հիմա էլ են հոգեհարազատ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ ընտրել եմ, որովհետև հոգեհարազատ էին: Հիմա առավել ևս հոգեհարազատ են: Եթե այդպիսին չլինեին, ես այն տեսակն եմ, որ հաստատ չէի մնա: Ճիշտ է, ճամբարափոխ չէի լինի, էդ տեսակն էլ չեմ, բայց հաստատ չէի էլ մնա ՔՊ-ում, եթե հարազատ չլինեին ինձ այդ կուսակցության գաղափարները:

Օրինակ, ՔՊ-ի ո՞ր գաղափարներն են Ձեզ համար ընդունելի: Հիմա շատերը, որոնք ՔՊ-ի հետ ճանապարհ են անցել, դժգոհում են, որ իշխող ուժը հետ է կանգնել այն արժեքներից, որոնց դավանել է: Մասնավորապես, հիմա քննադատում են, որ ժողովրդավարությունից հետքայլ է արել, սահմանափակում է խոսքի ազատությունը:

Ովքե՞ր են դժգոհում, ովքե՞ր են հալածվում: Մի հատ թող նրանք նայեն իրենց կենսագրությունը: Եթե ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում, ես չեմ համարում, որ դա հալածանք է: Թող ամեն մարդ իր մեջ մտածի, հասկանա՝ ինչ է եղել, որ հիմա պետությունը որոշ անձանց նկատմամբ քրեական գործեր է հարուցում:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ գաղափարներն են ինձ համար ընդունելի, կարող եմ ասել, որ ես միշտ եղել եմ ազնիվ աշխատողների թվում, ինձ համար կոռուպցիան անընդունելի երևույթ է, ղեկավար անձ եմ աշխատել, ու երբեք գումարով որևէ գործ չեմ արել: Երբեք: Երբեք չեմ էլ անի, դա իմ սկզբունքներին դեմ է: Ազնվություն, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար. այս գաղափարներն են ինձ համար ընդունելի եղել:

Ասում եք խոսքի ազատության սահմանափակում: Խնդրում եմ նայեք սոցցանցերում ինչ է կատարվում: Խոսքի ազատությունը մարդուն հայհոյելը չէ, այլանդակ մտքերն ու այլանդակ բառապաշարը չէ: Ախր չի կարելի մարդուն չճանաչելով՝ նման բառապաշար թույլ տալ նրա հասցեին: Չի կարելի: Մարդիկ ինչքան էլ իրար ատեն, պետք է տարրական կուլտուրա ունենան, նման անթույլատրելի բառապաշար չօգտագործեն:

Այնպիսի տպավորություն է, թե ամբողջ կյանքում թույլ չէին տվել իրենց խոսել, ու հանկարծ հնարավորություն են ստացել բերանները բացելու և խոսելու:

Իսկ ինչո՞ւ է այդպես: Օրինակ, շատերը մեղադրում են ձեր ուժին ատելություն տարածելու մեջ, հիշում են 2018-ի դագաղներով ակցիան:

Կարծում եք՝ իշխող ուժը ասել է՝ դագաղները վերցրեք, դուրս եկեք փողոցնե՞ր: Բնականաբար, ոչ: Իշխող ուժը, ես հիշում եմ, բոլոր ակցիաների ժամանակ օգտագործում էր «համերաշխություն», «թավշյա հեղափոխություն» և նման բառեր: Այդ ժամանակ մարդիկ բոլորն իրար սիրում էին:

Իհարկե, դագաղներով ակցիաները անթույլատրելի էին, ես դրան կողմ չեմ: Իմ ֆեյսբուքյան էջում երբևիցե չեք տեսնի անվայել որակումներ, բառեր, վիրավորանք: Սովորական շարքային քաղաքացի եմ եղել մինչև ավագանու անդամ և պատգամավոր լինելը:

Ինչքան էլ ատել եմ նախկին իշխանության առաջնորդներին, չեմ ընդունել նրանց գործունեությունը, ինձ երբեք թույլ չեմ տվել անվայել արտահայտություններ անել նրանց հասցեին: Ի վերջո, նա քո ազգի ներկայացուցիչն է:

Մի հարց տամ էլի՝ երբևիցե տեսե՞լ եք այսքան շատ խոսքի ազատություն Հայաստանում: Լրատվականներին հրահանգվել է ինչ խոսել, ու այդ հատուկ թեմաներով էլ խոսել են: Երբևիցե տեսե՞լ եք, որ մարդիկ այդքան շատ խոսեն սոցցանցերում, այդքան շատ կարծիք արտահայտեին, ես չեմ տեսել, որ սոցցանցերում Քոչարյան, Սերժ Սարգսյան հայհոյեն:

Խոսեցինք Ձեր կենսագրությունից։ Ես նկատեցի, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք, այդպե՞ս է։

Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: