Այս զորավարժություններից հետո ոչ մի զինվոր, ոչ մի զինտեխնիկա չի մնա. Բելառուսի արտգործնախարար
«Այս զորավարժություններից հետո ոչ մի զինվոր, ոչ մի զինտեխնիկա չի մնա։ Այս մասին Վլադիմիր Մակեյը հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների հարցը, գրում է zerkalo.io-ն։
«Այն, ինչ կատարվում է Բելառուսի տարածքում, միանգամայն արդարացված է։ Մենք տեսնում ենք, թե ՆԱՏՕ-ն որքան ակտիվ է մեր արևմտյան սահմաններին, այդ թվում՝ Ուկրաինայում։ Սա մեր արևմտյան գործընկերների կողմից ձեռնարկվող գործողությունների պատասխանն է։ Այս զորավարժություններից հետո չի մնա ոչ մի զինծառայող, ոչ մի զինտեխնիկա։ Ինչ վերաբերում է ներգրավված զինվորականների թվին, ապա այն չի գերազանցում 2011 թվականի Վիեննայի համապատասխան փաստաթղթի պարամետրերը»,- ասել է արտգործնախարարը։
Բացի այդ, Վլադիմիր Մակեյը հավելել է, որ Բելառուսը չի խախտել և չի խախտի այս փաստաթղթի որևէ դրույթ կամ «որևէ այլ պայմանավորվածություն»։