Իսրայելի նախկին վարչապետի մեղադրանքը մեղմացել է. 6 տարվա փոխարեն 18 ամիս
Իսրայելի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի գործով հրապարակել է վերջնական դատավճիռը, նա դատապարտվել է 18 ամսվա բանտարկության: Հաղորդում է Interfax.ru-ն:
Այսպիսով, դատարանը մասամբ բավարարել է Օլմերտի պաշտպանների բողոքարկումը, որը կաշառքի համար դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Նշենք, որ Օլմերտը Երուսաղեմի քաղաքապետն էր 1993թ-ից մինչև 2003թ-ը, և հենց այս ժամանակահատվածում էլ, համաձայն մեղադրողի, նա կաշառք է ստացել Երուսաղեմի «Խոլիլենդ» շքեղ բնակելի համալիրի կառուցման համար:
Է. Օլմերտը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006թ-ի ապրիլից մինչև 2008թ-ի սեպտեմբերը: Եվ հենց «Խոլիլենդ»-ի պատճառով նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: