Դաշտից չեմ հեռանում. Աբրահամ Գասպարյանն անակնկալ է խոստանում
Ավարտվեց իմ աշխատանքն Արմնյուզում։ Հեռուստաընկերությունը վերազինելու ու նոր թափով աշխատեցնելու մեր յոթամսյա ջանքը, ցավոք, չստացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը:
«Պրոֆեսիոնալ աշխատանքի, պետական ու ազգային նվիրվածության անմոռանալի տարիներ էին։ Շնորհակալ եմ թիմին, գործընկերներիս ու հավատարիմ հեռուստադիտողին՝ սատարելու, քաջալերելու, քննադատելու, սովորելու և սովորեցնելու համար։
ՀԳ. Դաշտից չեմ հեռանում, սկզբունքներս ու հավատամքս՝ հայի ու Հայաստանի հավերժականության կերտումը, շարունակելու եմ նոր թափով, աննահանջ, նոր ավյունով, հետաքրքիր ձևաչափով։ Անակնկալի մասին՝ առաջիկայում։
Պի՛նդ եղեք»: