Թուրքիան վերապատրաստում է անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի համար
Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի համար նավերի հրահանգիչների պատրաստման դասընթացներ է անցկացրել։
Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Մենք շարունակում ենք մոտ լինել մեր ադրբեջանցի եղբայրներին՝ համաձայն «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի»,- ասվում է հրապարակման մեջ։