ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել. Ջո Բայդեն
ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն։ Մենք նույնպես նրանց այնտեղ տեղակայելու ծրագրեր չունենք»,- ասաց նա։
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիվանագիտության և վճռական պատասխանի Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ագրեսիային։