«Հասկանում եմ, որ ես Պուտինի անձնական թշնամին եմ». Դմիտրի Գորդոնն իր ընտանիքն Ուկրաինայից հեռացրել է
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հաստատել է, որ իր ընտանիքի մի մասին դուրս է բերել Ուկրաինայից՝ ռուսական հնարավոր ներխուժման պատճառով։ Այս մասին նա խոսել է Ուկրաինայի 24 հեռուստաալիքի եթերում։
«Հասկանում եմ, որ ես Պուտինի անձնական թշնամին եմ, կարող է հարված հասցնել իմ ընտանիքին, եթե նրանք հայտնվեն Կիևում։ Իսկ այն մարդիկ, որոնց համար ես պատասխանատու եմ, պետք է ապահով լինեն»,- ասել է նա։
Լրագրողի խոսքով՝ նա Վիեննա է տարել իր հորը, պապիկին, կնոջն ու երեխաներին, քանի որ չի ցանկանում նրանց ռիսկի ենթարկել։