Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը տուգանվեցին 50.000-ական դրամի չափով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատական սանկցիա է կիրառել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հայտարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատաքննության մեկնարկի մասին։
Մեղադրող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ մեղադրանքը պարզ չէ և պահանջել են պարզաբանել մեղադրանքի էությունը, իսկ պարզաբանումներ չստանալուց հետո լքել դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ դատարանը հրապարակել է դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը։ Որպես դատական սանկցիա է կիրառվել տուգանքը՝ յուրաքանչյուրից 50.000 ՀՀ դրամի չափով։ Նշենք, դատական ակտը կարող է բողոքարկվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։