Շոլցը Մոսկվա ժամանելուն պես հրաժարվել է ռուսական PCR թեստից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մոսկվա ժամանելուց հետո հրաժարվել է ռուսական PCR թեստից, իսկ Ռուսաստան վայրէջք կատարելիս Գերմանիայի կառավարության ղեկավարին Գերմանիայի դեսպանատան բժիշկը թեստավորել է, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Bild-ին։
Շոլցը երեքշաբթի օրը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Ուկրաինայում ցուցարարները դիմել են Գերմանիայի կանցլերին։