ԱՄՆ-ը ոչ պարտադիր բանաձև է պատրաստում Ռուսաստանի վերաբերյալ
Ամերիկացի սենատորները խոստովանել են, որ դժվար թե կարողանան ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը մինչև Ուկրաինայի վրա ենթադրյալ «հարձակումը», հաղորդում է NBC-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը երկուշաբթի օրը իր գործընկերոջ՝ հանրապետական Ջիմ Ռիշին առաջարկել է եւս մեկ պատժամիջոցների համաձայնագիր։
Սակայն, ըստ Ռիշի, իրեն ժամանակ կպահանջվի դեմոկրատի առաջարկը գնահատելու համար։