Իլհամ Ալիևն ու Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել
Երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Զրույցի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ կատարած այցի և կազմակերպության բարձրագույն մարմնում՝ Հյուսիսատլանտյան խորհրդում ունեցած ելույթի համար։
Երկրի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի և հյուրընկալության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումից, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակի, Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացների և համաշխարհային էներգետիկ շուկայի իրավիճակի շուրջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին Եվրոպա գազի հուսալի մատակարար լինելու և գազի արտահանումը մեծացնելու համար։