Թուրքիայում պայթել է ուկրաինական բեռնատարում գտնվող ռումբը
Ստամբուլի ասիական մասում գտնվող Հեյդարփաշա կայարանում այսօր մեծ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է oxu.az կայքը:
Տեղեկության համաձայն պայթել են բեռնատար մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ նյութերը: Բեռնատարը եղել է ուկրաինական պետհամարանիշներով մեքենա:
Ներկաների վկայությամբ տեղի է ունեցել 4-5 պայթյուն: Վնասվել են կայարանում կանգնած մյուս մեքենաները ևս: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Ոստիկանությունն սկսել է ուկրաինական մեքենաների խուզարկումներ անցկացնել: