Ադրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին
Մամուլ

Ինչպե՞ս են իշխանությունները ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ 2021 թվականի տնտեսական աճը կազմել է 5,8 տոկոս։ Եվ ինչպես ցանկացած իրողություն, այս տեմպն էլ իշխանությունները փորձում են ներկայացնել որպես նմանը չունեցող, աննախադեպ զարգացում։ Ճիշտ է՝ տնտեսությունն անցած տարի էականորեն աճել է, բայց հարցն այն է, թե արդյո՞ք այդ աճը բավարար է 2020 թվականի ճգնաժամային իրավիճակի ֆոնին։ Եթե հաշվի ենք առնում, որ 2020 թվականին 7,4 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել, ապա ստացվում է, որ ողջ 2021 թվականի ընթացքում չի հաջողվել հասնել նախաճգնաժամային 2019 թ.-ի մակարդակին։ Այսինքն, դեռ հավել յալ 1,6 տոկոս աճ էլ պետք էր, որ կարողանայինք հասնել տնտեսության վերականգնմանը։

Եվ միայն 2022 թվականի ընթացքում տեսականորեն կարող ենք հասնել տնտեսության նախաճգնաժամային մակարդակին, եթե, իհարկե, այս իշխանությունների օրոք դա հնարավոր է ընդհանրապես։ Պատկերը հատկապես տխուր է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ 2020 թվականը հիմնականում անցել է խիստ սահմանափակումների ու տնտեսական մի շարք ուղղությունների գործունեության դադարեցման պայմաններում, իսկ 2021 թ.-ին սահմանափակումներ գրեթե չենք ունեցել, իսկ տնտեսվարողները կարողացել են առանց լուրջ խոչընդոտների շարունակել իրենց աշխատանքը։ Եվ այս իրականության պայմաններում իշխանության ներկայացուցիչները հպարտանում են, թե իրենք կարողացել են 2020 թվականից հետո այնպես անել, որ երկիրը խուսափի խիստ սահմանափակումներից և լոքդաունից։

Միևնույն ժամանակ, ստացվում է, որ իշխանություններն այդ ընթացքում չեն կարողացել այնպիսի քաղաքականություն վարել, որ տնտեսությունը սկսի շնչել ու էական ակտիվության նշաններ ցույց տա։ Դեռ ավելին՝ շատ դեպքերում հենց իշխանություններն են ռիսկեր ստեղծել տնտեսության համար։ Օրինակ՝ իշխանությունների թողտվությամբ հակառակորդի զորամիավորումների մուտքը ՀՀ տարածք, Կապան-Գորիս ավտոճանապարհի փակումն ու ադրբեջանական մաքսակետերի տեղադրումը ցույց են տալիս, թե ինչպես կարող է Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող կենսական ուղին հանկարծ դառնալ չափազանց ռիսկային։ Պատահակա՞ն է, արդյոք, որ ներդրողների կողմից ընդհանրապես հետաքրքրություն չկա Հայաստանի նկատմամբ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ անցյալ տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ լսենք խոշոր ներդրման մասին։ Եթե լիներ այդպիսի ներդրում, հիմա իշխանություններն իրենց «սազանդարներով» ամբողջ օրը դրա մասին էին թմբկահարելու։

Մյուս կողմից էլ, եթե ներդրումներ լինեին, անհրաժեշտություն չէր լինի աստղաբաշխական քանակով պարտքեր վերցնել։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է գրեթե 550 մլն դոլարով, այն դեպքում, երբ 2020 թվականի ճգնաժամային իրավիճակում արդեն իսկ աճել էր 640 մլն դոլարով։ Ուշագրավ է, որ 2021 թ. վերջին պետական պարտքի շեմն արդեն հատել էր 9,2 մլրդ դոլարի շեմը։ Իսկ ընդդիմադիր եղած ժամանակ միշտ պարտքի ավելացմանը դեմ հանդես եկող Փաշինյանը պարտքի շեշտակի աճի անհրաժեշտությունը հիմնավորում է այն փաստարկով, թե մյուս երկրները ևս մեծ չափով պարտք են վերցնում, դրանում վախենալու ոչինչ չկա։ Իրականում խնդիրն այն է, որ շատ զարգացած երկրներ, հաշվի առնելով իրենց տնտեսության հագեցվածությունը, կարող են իրենց թույլ տալ միլիարդավոր դոլարների պարտքեր ներգրավել։

Օրինակ՝ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է երկրի տարեկան ՀՆԱ-ն, իսկ Ճապոնիայի պետական պարտքն ավելի քան կրկնակի գերազանցում է երկրի տարեկան ՀՆԱ-ն։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն էլ պետք է այդպես վարվի՝ համեմատվելով այս խոշոր տնտեսություն ունեցող երկրների հետ։ 9,2 մլրդ դոլարի պարտքը ահռելի բեռ է մեր նման փոքր ու առանց այն էլ խոցելի տնտեսություն ունեցող երկրի համար։ Վերջապես այդ պարտքը պետք է կառավարվի, իսկ այս իշխանություններին այսքան ժամանակ ընդհանրապես ի՞նչ է հաջողվել կառավարել, որ ի վիճակի լինեն արդյունավետ կառավարել նաև պարտքի միջոցով ներգրավված միջոցներն ու այդ գումարները թիրախային օգտագործել, իսկ հետո, առանց բնակչության համար լրացուցիչ բեռ ստեղծելու, ապահովել վարկային պարտավորությունների իրականացումը։ Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, օրվա իշխանությունները միայն տվյալ պահին տնտեսությունը կարկատելու ու բաց անցքերը փակելու գործով են զբաղված, իսկ թե ինչ տեղի կունենա առաջիկա հեռանկարում, նրանց այնքան էլ չի հետաքրքրում։ Կա նաև հարցի մյուս կողմը. իշխանությունների ներկայացրած վիճակագրական տվյալներն այնքան էլ հույս չեն ներշնչում։

Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե վիճակագրական ծառայությունն, իր ղեկավարի գլխավորությամբ, միայն նկարչությամբ է զբաղված, սակայն այդ նկարիչ բնորոշվող ղեկավարը պաշտոնավարում է 2018 թ.-ից մինչ այսօր։ Եվ նույն Փաշինյանի տրամաբանությամբ, ստացվում է, որ ինչպես ցանկանում է Փաշինյանը, վիճակագրական կոմիտեն այնպես էլ նկարում ու հրամցնում է հասարակությանը։ Դրա արդյունքում թվում է, թե թղթերով ամեն ինչ կարգին է, սակայն իրականում շատ մասնագետներ համոզված են, որ ներկայացված թվային ցուցանիշներն անհամեմատ ուռճացված են, քանի որ քաղաքացիներն ընդհանրապես իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական աճի դրական արդյունքները՝ հատկապես որ հաշվի ենք առնում գնաճի ահավոր տեմպերը։ Այնպիսի պայմաններում ենք հայտնվել, որ մարդիկ ամեն անգամ խանութ մտնելուց հետո ուղղակի քար են կտրում, որովհետև գրեթե ամեն ինչ կտրուկ թանկանում է համարյա ամենօրյա, երբեմն ամենժամյա ռեժիմով: Միևնույն ժամանակ, քաղաքացիների եկամուտները չեն աճել այնքան, որ փոխհատուցվի գնաճի առաջ բերած ֆինանսական ծանրությունը։

Եվ փոխանակ իշխանություններն ավելի զգաստանան, լիովին անլրջության են մատնում ամենակարևոր խնդիրները։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, որ եթե երկնիշ աճ չարձանագրվի, ինքը հրաժարական կտա։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ կատակ է արել։ Հետո Քերոբյանը նույն կերպ կատակ է անում, թե քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Իսկ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նորից ընկնում է իր սիրելի ֆանտաստիկայի գիրկը, թե այնպիսի մի երանելի վիճակում ենք, որ երբեք Հայաստանում այսքան շատ գրանցված աշխատատեղ չի եղել։ Արդեն դժվար է նույնիսկ հաշվել, թե ինչպես է նույն հայտարարությունը որոշակի պարբերականությամբ վերջինս կրկնել ու ամեն անգամ այն որպես նոր ռեկորդ ներկայացրել։

Եթե ամեն ինչ այդքան ռեկորդային է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակն այսքան ծանր։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ, աշխատանք չգտնելով ու հիասթափվելով առկա իրավիճակից, հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ճանապարհը։ Միայն 2021 թվականին 73 հազար քաղաքացի լքել է Հայաստանը։ Աննախադեպիզմի սկզբունքով ցանկացած անլուրջ հայտարարություն իշխանականները կարող են այնպիսի լուրջ իրողության տեղ հրամցնել, որ թվում է, թե դրանով ուղղակի ծաղրում են քաղաքացիներին։ Իրենց խոսքերով՝ «հպարտ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում