Լավրովն ու Լեհաստանի ԱԳ նախարարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
Փետրվարի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Պայի հետ, ով այցով Ռուսաստան կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն արևելյան Ուկրաինայում, Ղարաբաղում և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ի աջակցության, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում նրա գործունեությունը: