«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը կարող է թիմ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին
Մաուրիսիո Պոչետինոյի հարաբերությունները լարված են «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարության հետ։
Թիմի ղեկավարությունը գոհ չէ արգենտինացու աշխատանքից։ «Մանչեսթեր Յունայթեդը» թիրախավորել է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչին՝ որպես իրենց հաջորդ մարզիչ: Պոչետինոն փոխարինեց Թոմաս Տուխելին «Պարկ դե Պրենսում» 2021 թվականի հունվարին:
Նշենք, որ ըստ ֆրանսիական սպորտային մամուլի թիմի մի շարք ֆուտբոլիստներ ևս գոհ չեն Պոչետինոից։