Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդ ակումբում
«Նապոլի»-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Մեմֆիս Դեպային, հայտնում է Calciomercato-ն:
Իտալական գրանդը ցանկանում է 28-ամյա ֆուտբոլիստին թիմ բերել Լորենցո Ինսինյեի փոխարեն։ Վերջինս ամռանը կտեղափոխվի MLS։
Ենթադրվում է, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Դեպային, չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: