Ալեսսիո Ռոմանյոլիի ծառայություններով հետաքրքրված են իտալական երկու գրանդ ակումբներ
«Միլանի» պաշտպան Ալեսսիո Ռոմանյոլիի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Լացիոն», հայտնում է Calciomercato-ն:
Երկու ակումբներն էլ կարող են փորձել ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով, երբ նրա պայմանագրի ժամկետը լրանա ամռանը:
Յուվեն կարող է առավելություն ունենալ, քանի որ Ռոմանյոլիի գործակալ Մինո Ռայոլան նախընտրում է, որ իր հաճախորդը հայտնվի Ալյանց մարզադաշտում: