Կառավարությունը Ազգային ժողովին գործուղումների համար 50 մլն դրամ հատկացրեց
Կառավարությունն այսօր ազգային ժողովին 50 մլն դրամ հատկացրեց՝ պաշտոնական գործուղումների համար: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նշենք, որ կառավարության որոշման համար հիմք է ծառայել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը:
Գումարը տրամադրվեց կառավարության պահուստային ֆոնդից: