Ալենը թքած ունի ձեր վրա, թե չէ սաղ կյանք Ռոբերտ Ամիրխանյա՞ն ա լսել կամ Չեքիջյանի համերգի՞ն ա գնացել. ո՞վ՝ Ալե՞նը, եղա՛վ, ապե. ռեժիսորը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանի ձեռքերը ոչ պակաս արյունոտ են, քան Նիկոլ Փաշինյանինը: Նա, լինելով աջակից ներկա քաղաքական պրոթուրքական ռեժիմին, ոչ պակաս մեղավոր ա բոլոր էս իշխանական հանցանքների մեջ, քան մի այլ քաղաքական գործիչ: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Արմեն Գրիգորյանը:
Նա անդրադարձավ մշակույթի գործիչների՝ Նախագահական նստավայրում հյուրընկալվելուն՝ շեշտելով, որ Ալեն Սիմոնյանին ընդամենը լուսանկար է պետք եղել նրանց հետ, ինչը ստացել է.
«Իմանալով Ալենին՝ համոզված եմ, որ նա հատուկ է դա արել, նա թքած ունի ձեր վրա էլ, ձեր չալածի վրա էլ: Թե չէ սաղ կյանք Ռոբերտ Ամիրխանյա՞ն ա լսել կամ Չեքիջյանի համերգի՞ն ա գնացել: Ո՞վ՝ Ալե՞նը: Եղա՛վ, ապե՛: Իրան պետք էր ֆոտո ձեր հետ: Իրան պետք էր ֆոտոներ, որտեղ Չեքիջյանն իրա ձեռքն ընկած ա, որտեղ Ռոբերտ Ամիրխանյանը հատուկ իրա համար երգում ա, իրան էդ էր պետք ու ինքն էդ ստացավ»,- ասաց Գրիգորյանը: