Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, ապա դրանց կոնկրետ բովանդակությունը կհամաձայնեցվի ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ, հայտնում է Kyodo գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում։ Ճապոնիան, ըստ Kyodo-ի, դիտարկում է պատժամիջոցների տարբեր տարբերակներ՝ կախված Ուկրաինայում էսկալացիայի աստիճանից։
Մասնավորապես, դիտարկվում են արտահանման սահմանափակումների և ակտիվների սառեցման տարբերակները։ Նշվում է, որ ներկայումս պայմանավորվածություններ կան արտաքին գործերի նախարարության և Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության միջև։