Լոնդոնը կաջակցի Կիևի՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու որոշմանը
Լոնդոնը կաջակցի Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավոր որոշմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Ջեյմս Հիփին, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ցանկացած դիվանագիտական որոշում չպետք է վտանգի Ուկրաինայի ինքնիշխանությունը: Բայց եթե Ուկրաինան որոշի, որ չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք կաջակցենք դրան: Որոշումը պետք է մնա Ուկրաինայի կառավարությանը»,- ասել է Հիփին Sky News-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ դիվանագիտության հաղթանակի հույս ունի Ուկրաինայի սահմանին լարվածության սրման հետ կապված իրավիճակում։