Զինված քրդերի մոտից հայտնաբերվել է քրդերեն Աստվածաշունչ
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Բիթլիսի նահանգում հատուկ նշանակության զորքերի կատարած գործողությունների արդյունքում քրդական բանվորական կուսակցության PKK անդամների ապաստան են հայտնաբերել: Այս մասին հայտնում է demokrathaber.net կայքը:
Հայտնաբերված մեծաքանակ սննդի, զինամթերքի, դեղորայքի և հագուստների հետ մեկտեղ հայտնաբերվել է քրդերեն Աստվածաշունչ, որը զարմացրել է թուրքական զինվորական հրամանատարությանը: Աղբյուրի հավաստմամբ` քրդերեն Աստվածաշնչի մասին տեղեկություններ երբեք չեն եղել, այն նոր հրատարակված է և ավելի ուշագրավ է, որ գտնվել է PKK անդամների մոտ: