Ժիրինովսկու մոտ ախտորոշվել է գլխուղեղի բորբոքային պրոցեսներ
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը, ըստ «112» Telegram ալիքի, գնահատվում է կայուն ծանր, սակայն նրա առողջությանը մեծ վտանգ է սպառնում գլխուղեղում բորբոքային պրոցեսների պատճառով։
Ժիրինովսկին գտնվում է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ։
Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ Ժիրինովսկին հոսպիտալացվել է կորոնավիրուսային վարակով։ Տարբեր լրատվամիջոցներ հայտնում էին, որ նա ծանր վիճակում է՝ երկկողմանի թոքաբորբով։ Քաղաքական գործչի թոքերի բորբոքումը գնահատվում է 30-ից 75%: