Վստահաբար կարող ենք ասել՝ «ՄԻՊ-ի մասին» 2016թ. օրենքը լավագույններից է աշխարհում․ Արման Թաթոյան
Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որ կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Այդ հարցում կարևոր են կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը:
Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք տարիների պայքարով կայացած այս հաստատության համար:
«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։