Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին կիրակի հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է UNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
«Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդենն այսօր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, արագ և վճռական կպատասխանեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիայի»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում երկու նախագահները պայմանավորվել են «դիվանագիտության և զսպման գործողությունների շարունակման կարևորության շուրջ՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական կուտակումների»: