Ֆրանսիան և Սերբիան իրենց քաղաքացիներին կոչ են անում անհապաղ լքել Ուկրաինան
Կիևում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսինը կոչ է արել իր հայրենակիցներին հավաքել սնունդ, ջուր և տաք հագուստ՝ երկրի սահմանների մոտ ստեղծված լարված իրավիճակի պատճառով։
Դեսպանատունը ֆրանսիացի ճանապարհորդներին խորհուրդ է տալիս հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա։ Իսկ Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել դիտարկել Ուկրաինայի տարածքը լքելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Սերբիայի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում, մտածեն այս երկրի տարածքը ժամանակից շուտ լքելու մասին: Մենք նաև խորհուրդ ենք տալիս, որ Սերբիայի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Ուկրաինա, քննարկեն իրենց ուղևորությունը հետաձգելու հարցը: »,- ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։