Քիչ առաջ Արցախի նախագահի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել 10 հոգի․ Politik.am կայքի խմբագիր
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել 10 հոգի և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:
ՀՀ ոստիկանություն, կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»: