Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական դաշտում նման իդեալական իդիլիա չի եղել... կարծես այս իշխանությունը չէր, որ Հայրենիքի կեսը հանձնեց թշնամուն ու 5000 ջահել մատաղ արեց. քաղաքագետ

«Հայաստանի քաղաքական դաշտում նման իդեալական իդիլիա չի եղել Բրեժնևի ժամանակներից ի վեր։ Միայն մամուլն է ծուլորեն ինչ-որ ասֆալտի տենդերների կոռուպցիոն բացահայտումներ անում, բայց դա, կարծեմ վաղուց էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Քաղաքական գործիչներն էլ ամոթանք են տալիս ծերունի արվեստագետներին: Մեկ էլ ինչ-որ ակտիվիստներ են բողոքում քֆուրի օրենքի ու ինչ-որ դատավորի ձերբակալման դեմ։ Նաև՝ խորհրդարանական ընդդիմությունն է բոյկոտում ինչ-որ հանձնաժողովի ստեղծումը։ Մի խոսքով, ամեն ինչ նորմալ ժողովրդավարական գործընթացների շրջանակներում է։ Հա, նաև ԱԺ-ում մեկ-մեկ իրար ծեծում են, բայց դա էդմոնանց վախտ էլ էր եղել։ Մի ժամանակ արտասանում էին «կապիտուլյանտ», հիմա դա էլ դարձավ de mode։

Կարծես թե այս երկրում չէր, որ կեղծվել էին ընտրությունները՝ ընդդիմությունը հաճույքով է ընդունում նրանց արդյունքները։ Իշխանությունն էլ, եթե տեսնում է, որ տեղական ընտրությունների արդյունքն իրեն հաճո չէ, էլի չի բողոքարկում, պարզապես ձերբակալում է անհաճո գյուղապետ-քաղաքապետին, լավագույն դեպքում ոստիկանները փակում են գյուղապետարանները ու չեն թողնում, որ ազգընտիրները ժողով անեն։

Կարծես այս իշխանությունը չէր, որ մեկ տարի առաջ Հայրենիքի կեսը հանձնեց թշնամուն ու հինգ հազար ջահել մատաղ արեց։ Ու հիմա էլ այդ դավաճանության արդյունքներն է ուզում ամրագրել իր դելիմիտացիա-դեմարկացիայով։ Ընդդիմությունը ըստ էության դեմ չէ, բայց միայն ինչ-որ նկատառումներ ունի դելիմիտացիայի դեմ։

Կարծես այս երկիրը չի, որ այժմ կզած իր դարավոր թշնամու դեմ, հիմա էլ ուզում է օգտվել նրա ժամանակավոր «բարի ազդակներից» ու նրան հանձնել այն փոքրը, որը պահպանվել է սերունդների տիտանական ջանքերի շնորհիվ։

Կարծես թե այս երկրում չէ, որ իշխանություններից անհաճո խոսք ասելու համար մարդկանց ձերբակալում են, իսկ հիմա էլ բանտերում են բազմաթիվ պատգամավորներ, գյուղապետեր ու դատավորներ։

Չի բողոքում ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ անգամ՝ արտախորհրդարանականը։ Չկան միտինգներ, չկան անգամ քաղաքական հայտարարություններ։ Եթե չլինեն մի քանի քաղաքացիական ակտիվիստները ու ստատուսչիները, մարդիկ սկսելու են կասկածել, որ Բրեժնևը վերադարձել է։

Դե հիմա, ենթադրենք մի մարսեցի Մարս մոլորակից կամ մի եվրոպացի Եվրոպա աշխարհամասից նայի այս երկրին, որտեղի՞ց է իմանալու կեղծված ընտրությունների, կորուսյալ տարածքների, անմեղ զոհերի, քաղբանտարկյալների ու հանցագործությունների մասին։ Բա անծանոթը չի՞ ասի, որ այս երկրի բրենդը ժողովրդավարությունն է։

Մի խոսքով՝ ամեն ինչ լավ է, գեղեցկուհի մարքիզուհի»։