Ֆրանկ Կեսսիեն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»
«Միլանի» 25-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Կոտդիվուարցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են համաձայնության։ Կոտդիվուարցու ստորագրմամբ կատալոնացիները ակնկալում են ուժեղացնել կիսապաշտպանության գիծը։ Բարսան Կեսյեին տեսնում է որպես 33-ամյա Սերխիո Բուսկետսին փոխարինող։
Կեսյեի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հաջորդ ամառ: Կողմերը նախկինում չէին կարողանում պայմանավորվել երկարաձգման շուրջ, քանի որ Ֆրանկը գոհ չէ ակումբի առաջարկած պայմաններից։ Ըստ այդմ՝ խաղացողը կկարողանա նոր թիմին միանալ ազատ գործակալի կարգավիճակով։