Պաշտոնական․ «Միլանը» նոր պայմանագիր կնքեց Տեո Էրնանդեսի հետ
«Միլանը» իր պաշտոնական կայքում հայտարարել է ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող Տեո Էրնանդեսի հետ համագործակցությունը շարունակելու մասին։
24-ամյա ֆրանսիացին նոր պայմանագիր է կնքել «ռոսոներիների» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեոյի աշխատավարձը տարեկան 1,5 միլիոն եվրոյից կհասնի 4 միլիոնի։