«Պարի Սեն Ժերմենը» 15-րդ խաղն անընդմեջ պարտություն չի կրում
Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Ռենին» (1:0):
Փարիզցիները Ֆրանսիայի առաջնությունում հոկտեմբերի սկզբից չեն պարտվել՝ արդեն 15 հանդիպում՝ 10 հաղթանակ, 5 ոչ-ոքի։
Աղյուսակը գլխավորում է Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ 16 միավորով գերազանցելով Մարսելից, որը մեկ հանդիպում պակաս ունի։
Փետրվարի 19-ին «Պարի Սեն Ժերմենը» արտագնա խաղում կխաղա «Նանտի» հետ։