Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի և Չեռնոգորիայի ԱԳՆ-նները իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ուկրաինան
Նորվեգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում ստեղծված «անկանխատեսելի» իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս որևէ մեկնել Ուկրաինա և խրախուսում է Նորվեգիայի քաղաքացիներին լքել այս երկիրը»,- ասվում է նախարարության կայքում։
Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին ասված է նախարարության ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ Նույն քայլին դիմել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։