Փոխհրաձգություն Արիզոնայում․ կա 1 զոհ և 9 վիրավոր
Ամերիկյան Արիզոնա նահանգում հրաձգության հետևանքով վիրավորվել է ինը ոստիկան, կասկածյալը սպանվել է։ Այս մասին հայտնում է Fox 10 հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունը ժամանել է տներից մեկում կրակոցների մասին ահազանգով։ Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, կասկածյալը, ըստ որոշ տեղեկությունների, կրկին կրակ է բացել։
Ավելի ուշ ոստիկանությունը նշել է, որ Ֆենիքսում 9 ոստիկանի վիրավորած հանցագործի հետ կապված իրավիճակը հարթվել է, բնակչությանը վտանգ չի սպառնում։