Սպիտակ տան հիստերիան ավելի բացահայտ է, քան երբևէ․ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը շուտով ներխուժելու է Ուկրաինա։ Զախարովայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Սպիտակ տան հիստերիան ավելի բացահայտ է, քան երբևէ։ Անգլո-սաքսոններին պատերազմ է պետք։ Ցանկացած գնով: Սադրանքները, ապատեղեկատվությունն ու սպառնալիքները սեփական խնդիրները լուծելու սիրելի մեթոդ են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով` ամերիկյան ռազմաքաղաքական մեքենան պատրաստ է նորից անցնել մարդկանց կյանքով, և ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են բացահայտվում միլիտարիզմն ու կայսերական նկրտումները։