Bloomberg-ը նշել է Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման ամսաթիվը
Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հավանական օրը նշել է փետրվարի 15-ը։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ որոշ պաշտոնյաների, ներխուժումը կարող է սկսվել Դոնբասում «կեղծ հարձակման» գործողությամբ կամ Կիևի վրա հարձակմամբ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Ռուսաստանը կարող է հարձակողական ռազմական գործողություններ ձեռնարկել կամ փորձել հակամարտություն հրահրել Ուկրաինայի ներսում արդեն հաջորդ շաբաթ՝ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավարտից առաջ։