Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է. Ռուբեն Մելքոնյան

Խոսում են մարդիկ, որոնք գիտելիքների մինիմալ պաշար էլ չունեն Թուրքայի մասին, իրավունք չունեն նման տգետ ձևակերպումներ անել: «Հաշտեցում Բայրաքթարների տակ» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ թուրքական հասարակության ընկալման մեջ հայը, Հայաստանը թշնամի է առնվազն 100 տարի։ Մելքոնյանը վստահ է, որ Թուրքիայի այս իշխանության մոտ էլ որևէ բան չի փոխվել, եթե նույնիսկ փոխվել է՝ դեպի վատը։

«Հայաստանը, լինելով թուրքական թիրախ, այնուամենայնիվ, անցնող տասնամյակներում կարողացել է արժանապատվորեն իրեն պահել, չգնալ թուրքական տարատեսակ նախապայմաններին, պահել է իր երկրի արժանապատվությունը, դրա շնորհիվ ավելի մեծ հարգանք, ավելի մեծ գործոնի դեր է ունեցել, քան այս պարտվողական, հաշվետվողական տրամադրությունների կոնտեքստում»,- ասաց Մելքոնյանը։

Նրա ներկայացմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երկու կոմպոնենտ կա. առաջին՝ սահմանների բացում և դիվանագական հարաբերություններ ունենալ, երկրորդ՝ հաշտության գնալ, որը վերաբերում է տարատեսակ խնդիրներին՝ Հայոց ցեղասպանության, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի և այլն։

«Այս երկու կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց ստացվում է այնպես, որ այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ այս երկուսը միացնում են իրար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմաններ բացեն, դրա դիմաց Ցեղասպանության, Արցախի, Կարսի պայմանագրի հարցեր լուծել շատ արագ ու վերջացնել։ Օրինաչափորեն էլ այդպես չի կարող լինել, քանի որ երկու հասարակությունների միջև կա խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։

Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի առաջ քաշած երեք նախապայմանների հարցում նույնպես որևէ դրական փոփոխություն չկա, դրանց ավելացել են նորերը։

Թուրքագետը հիշեցրեց Էրդողանի հայտարարություններից մեկը, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններ կհաստատվեն, երբ Հայաստանը դադարեցնի անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը։

Նոր ավելացած նախապայմանը, Մելքոնյանի խոսքով, «Զանգեզուրի միջանցքն է», որի մասին խոսվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրում»։

«Սա Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է, այստեղ տեսնել տնտեսական որևէ բան, ուղղակի բացահայտ կեղծիքեր են»,- նշեց նա։