Հռոմում և Միլանում թունամշուշի պատճառով արգելվել է մեքենաների օգտագործումը
Իտալիայի երկու խոշորագույն քաղաքներում՝ Միլանում և Հռոմում աղտոտված օդի չափազանց բարձր մակարդակի պատճառով, անձնական ավտոմեքենաներ վարելու արգելք է մտցվել: Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն:
Փորձագետների խոսքով, անսովոր տաք, առանց քամի ու չոր եղանակի պատճառով մթնոլորտ արտանետված վնասակար նյութերը չեն քայքայվում:
Հռոմում արգելքը չի տարածվում այն ավտոմեքենաների վրա, որոնք շրջակա միջավայրի համար անվտանգ են համարվում, ինչպիսին է հիբրիդային շարժիչով ավտոմեքենան: