2015թ-ի ամենակարևոր իրադարձությունը` ջրցանով ու հարսանիքով. (տեսանյութ)
2015 թ-ի ամենակարևոր իրադարձությունների մասին խոսելիս, թե հասարակական և թե քաղաքական շրջանակներում մատնաշվում է ամռանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:
Հետագայում «Ոչ Թալանին» քաղաքացիական նախաձեռնության շարժումը արդեն ստացավ «Էլէկտրի Երևան» անվանումը: Շարժումը կարողացավ իր շուրջ հավաքել հազարավոր քաղաքացիների: Շատերը դուրս էին եկել փողոց ոչ միայն Էլեկտրաէներգիայի սակագնի համար պայքարելու, այլ նաև ապացուցելու համար, որ ունեն տիրոջ հոգեբանություն և հարկ եղած դեպքում կարող են համախմբել և որպես պահանջատեր հանդես գալ: Այդ օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն մեր, այլև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են:
Մանրամասները` տեսանյութում