Աֆղանստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կա 8 զոհ և տասնյակ վիրավորներ
Առնվազն 8 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմուտքում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Aamaj News-ը։
Պայթյունը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Կալա-ի-Նաու քաղաքում այն պահին, երբ հավատացյալները դուրս էին գալիս մզկիթից։
Լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի պատճառ է ենթադրվում ձեռքի նռնակ։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։