«Ատալանտան» կարող է թիմ հրավիրել Դիեգո Կոստային
«Ատալանտան» դիտարկում է Դիեգո Կոստային կամ Գրացիանո Պելլեին ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Նշվում է, որ ակումբը ցանկանում է թիմ հրավիրել ֆուտբոլիստի, ով ազատ գործակալ է։
Նոր հարձակվողի տեղափոխությունը կապված է Դուվան Սապատայի վերջին վնասվածքի պատճառով։ Կոլումբիացին կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը: