Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ինչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը. «պասիվիստ» և «պացիֆիստ» ակտիվիստներ

Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։

Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։

Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։

Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։

Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։

Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները

Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։

Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։

Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։

Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։

2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները։

 

Արամ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ