Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանը գնե՞լ է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը

«Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը երեկ 5 միլիարդ դրամով գնեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որի հիմնադիր տնօրենը Նարեկ Նալբանդյանն է:

Նարեկ Նալբանդյանը

5 միլիարդ դրամը` մոտ 12 միլիոն դոլար, ընկերությունը պետք է վճարի 5 տարվա ընթացքում` տարեկան վճարելով մոտ 2 միլիոն 400 հազար ՀՀ դրամ և նույն ժամանակահատվածում էլ պետք է կատարի ևս 4.5 միլիարդ դրամի ներդրում:

Այս ընկերությունը հիմնադրվել է 2002թ-ին: Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և ալյուրի վաճառքով:

Կասկած կա, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նարեկ Նալբանդյանը «հավատափոխ» է եղել 2019-ին` դառնալով «հոգով ՔՊ-ական» ու միանգամից նույն տարվա նոյեմբերի 14-ին ստացել է հարկային և մաքսային արտոնություն։

Նախ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգվել է ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019թ. նոյեմբերի 15-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հետո՝ նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել է մաքսատուրքից։

Այժմ դիտարկենք, թե բիզնես բարեխղճության տեսանկյունից ինչպիսինն է այս ընկերությունը և արդյոք կարո՞ղ է պետությանը վճարել այդ 5 միլիարդ դրամը և կատարել 4.5 միլիարդի ներդրում:

Այսպես.

- 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցվել է վարույթ` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 39 մլն 411 հազար 558 դրամ բռնագանձելու նպատակով:

- 2021թ. հունիսի 16-ին «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության դեմ հարուցվել է ևս մեկ վարչական վարույթ ու կայացվել է 500.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման որոշում ապրանքների ապօրինի շրջանառություն իրականացնելու համար:

-ԿԴ/6168/02/20 քաղաքացիական գործով «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն 2020թ. նոյեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Ըստ հայցի՝ «Մաքս Օիլ» ՍՊ ընկերությունը «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ՍՊ ընկերությանը մատակարարել է հեղուկ վառելիք, որի ընդհանուր գումարը կազմել է 20 մլն 830 հազար 220,85 ՀՀ դրամ, սակայն այն վճարելու պարտավորությունը «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ՍՊԸ-ն պատշաճ չի կատարել:

Իսկ զավեշտալին այն է, որ 2020թ. դեկտեմբերի 7-ին, երբ արդեն ընթանում էր ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթ` 39 մլն 411 հազար 558 դրամ բռնագանձելու նպատակով, այդ նույն ընկերությանը ՀՀ ՊԵԿ-ը շնորհում է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: 

Այս փաստերից հետևությունը մեկն է. եթե մի ընկերություն, որն ի վիճակի չէ վճարել հարկերը, վճարել իր ծախսած վառելիքի համար, չի խորշում ընդամենը 46 պարկ ալյուր պետությունից թաքցնելով վաճառել և դրանց համար ենթարկվում է պատասխանատվության, անկախ այն հանգամանքից, որ ունի «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակ, դժվար թե կարողանա 5 տարվա ընթացքում վճարել 5 միլիարդ դրամ և կատարել 4.5 միլիարդ դրամի ներդրում:

Այստեղից հետևություն կարելի է ևս մեկ հետևություն անել, որ «քայլարածները» որոշել են «իրենցով անել» «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Մոտավորապես նկատվում է նաև այն «քայլարածը», ում ականջները երևում են այս անհավանական գործարքի և «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի հետևում:

 

«Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն գրանցման հասցեն է` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, գործունեության վայրի հասցեն` Շիրակի մարզ, գ. Բայանդուր:

Նախկին մարզպետ, ապա Շրջակա միջավայրի նախարար, հետո ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ է, ըստ լուրերի, այս «օրինապահ հարկ վճարող» ընկերությունը ստացել շինթույլտվություններ, շահել է Սևանի մաքրման մրցույթ, իսկ այսօր էլ մշակվում է «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Բայանդուր համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 3.6 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Դե ինչ, արձանագրենք, որ քայլականներն անցել են իրենց յուրացրածն օրինականացնելու գործնթացին: Ի՞նչ խոսք, հավանաբար հենց այսպիսի մարդկանց ու այսպիսի գործարարների համար է միայն, որ ապագա կա´: