Գործադիրն անցկացրեց տարեվերջյան նիստը. վարչապետն ամփոփեց տարին
Այսօր կառավարության տարեվերջյան նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամփոփեց տարին, նշելով, որ այս տարի աճ է արձանագրվել արդյունաբերությունում` 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում` 12.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, առանց առևտրի` 3 տոկոս:
Ըստ վարչապետի, Հայաստանում միջին գնաճը կազմել է 4.1 տոկոս, միջին ամսական աշխատավարձն աճել է 8.5 տոկոսով:
Հովիկ Աբրահամյանը, կարևորեց նաև Սահմանադրական փոփոխությունների իրականացումը. «Առավելապես կարևորում եմ այն, որ Սահմանդրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում Ազգային ժողովի դերակատարումը»:
Վարչապետը կարևորեց նաև տնտեսական ինտեգրումը, նշելով, որ ԵԱՏՄ-ին միանալով Հայաստանից արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն, միաժամանակ ՀՀ-ն 2015 թվականի դեկտեմբերին նոր լայնածավալ բանակցություններ է սկսել ԵՄ հետ:
Քննարկվել են և քաղաքական, և տնտեսական հարցեր: