Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է
Փետրվարի 9-ին ժամը 23:00-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգը ստանալուն պես՝ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման հերթապահ խումբը՝ մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը, վարելով «Mercedes benz sprinter» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Փրկարարներն անմիջապես հոսանքազրկել են մեքենան և «Կռունկ»-ի միջոցով ուղղել, ինչից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: