Ազգային ժողովն ավելի մատչելի է դառնում. Զարուհի Բաթոյանը տեսանյութ է հրապարակել
ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովի շենքից:
«Ազգային ժողովն ավելի մատչելի է դառնում: Վերջին 6 ամիսների ընթացքում ԱԺ նիստերի դահլիճներից մեկը հասնելու համար ստիպված էի դուրս գալ մասնաշենքից և բակով հասնել մյուս շենք: Տարիներ առաջ նույնիսկ նոր մասնաշենքը կառուցելիս հաշվի չէին առել մատչելիության նորմերը: Միայն մի քանի թեքահարթակ է կառուցվել վերջին տարիների ընթացքում, ինչը նվազագույն պայմաններն է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար:
Նախորդ շաբաթ տեղադրվեց նաև այս վերելակը»,- գրել է նա: