Պետք է երեխա ուտեն` նոր քայլեր ձեռնարկե՞ք. ինչպես են Վանաձորում գազազած շները բզկտում իրար (տեսանյութ)
Վանաձորցի օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ փողոցային գազազած շները բզկտում են իրար։
Նա նշել է, որ դեպքին ականատես է եղել Վանաձորի Ներսիսյան փողոցում։
Օգտատերը վրդովված նաև հավելել է. «Սա Ք. Վանաձորի Ներսիսյան փողոցն է… Այս Հարցին լուծում տվեք. պետքա երեխա ուտեն, որ նոր քայլեր Ձեռնարկեք… Էն կենդանասերները հավայ կոմենտ չգրեք գրելուց Ձեր համարը գրեք որ հանդիպենք: Սենց իրավիճակի զանգեք գաք հանգստացնեք…
Ես չեմ ասում սպանենք, ուղղակի սենց թողալու չի: Մի քանի տարի առաջ բողոքողների արդյունքում օրենք որոշում ընդունեց Շներին Չսպանել այլ ստերջացնեն ոչ թե Ուղղակի առանց ստերջացման ականջին դակեն ու ետ շունը ձագերի հետ շրջում է քաղաքում…
Չեմ հասկանում ինչպիսի Զարգացող երկրում ենք ապրում»:
Newspress.am-ը հրավիրում է պատկան կառույցների ուշադրությունը և հորդորում խնդրին շուտափույթ լուծում տալ։